Смотрите также
Загрузка...

2012-Վիշապի տարի Ընդհանուր աստղագուշակ,աստղագուշակ 2012 թվական ըստ ամիսների

11:06

2012-Վիշապի տարի

Ընդհանուր աստղագուշակ
Նոր  2012 թվականը վիշապի տարի է: Դժվար տարի է, սակայն  կարևոր և հաջողակ: Մարտերի ու հաղթանակների տարի է: Գնացեք համարձակորեն առաջ: Եթե ​​ ինչ- որ բան դրել եք մի կողմ ապա հիմա  ժամանակն է այն անելու: Վիշապի տարում պետք է իրականացնել բոլոր կարևոր ծրագրերը: Դրսևորեք հնարամտություն, պլանավորեք ձեր գործունեությունն ու ժամանակը:

Առնետ – Վիշապի տարին շատ հաջող է Ձեզ համար: Տարին Ձեզ համար կանցնի հանգիստ:
Ցուլ- Ցուլերը ստիպված կլինեն շատ աշխատել, ակտիվ շփվել և ջանալ ինքնադրսևորվելու լավագույն ձևով: Անդադար աշխատանքի շնորհիվ ցուլերին կհաջողվի լրացուցիչ շահույթ ստանալ:
Վագր – Դժվար տարի է լինելու վագրի համար: Վագրերը ցանկություն կունենան ակտիվորեն դրսևորելու իրենց գործնական որակները:
Կատու-Կատվի ներքին խաղաղությունը և անհոգությունը կապահովի հաջողություն ցանկացած նախաձեռնության:
Վիշապ-Լավագույն տարի, հաջողության տարի: 2012 թվականին խնդիրներ չեն ծագի, բոլորը բարեկամաբար  կվերաբերվեն ձեզ:
Օձ-Միշտ պահեք օձի ավելորդ անհանգստությունը,  նրա իմաստությունը: Տարին շրջադարձային կլինի բոլոր ոլորտներում: 
Ձի-Վիշապի տարին Ձեզ ձեզ մեծ հաջողություն կբերի: Երջանիկ օրերը շատ կլինեն:
Այծ-Այծերի համար տարին կլինի հետաքրքիր, վերջապես կիրագործվեն Ձեր վաղեմի գաղափարներն ու ծրագրերը:
Կապիկ-Տարին բարենպաստ է անձնական կյանքում փոփոխությունների համար: Ուրախացեք և երջանկացեք, գործերը լավ կընթանան:
Աքլոր-Ամեն ինչ կարծես թե նորմալ է: Այս տարի Դուք կկարողանաք նոր օգտակար կապեր, անհրաժեշտ ծանոթություններ հաստատել  գործընկերների հետ:
Շուն- Տարին այնքան էլ հարթ չի ընթանա, սակայն ձեր ջանքերի արդյունքները կգերազանցեն ձեր ամենահամարձակ սպասումները:
Վարազ-Հավասարակշռված վարքը  հաջողության գրավականը կլնի Վիշապի տարում:

Աստղագուշակ 2012 թվական ըստ ամիսների

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ – 21.12 – 19.01

Քարը  - նռնաքար, ռուբին, օնիքս
Մետաղը - արճիճ, պողպատ
Բույսը -  կապույտ` մոխրագույն երանգով, սպիտակ, սև
Կենդանին – քարայծ, կրիա
Թիվը -  3.5.7.8.14  
Հաջող  օրը -  երեքշաբթի, շաբաթ
Նոր  տարին փոփոխություն կմտցնի Ձեր կյանքում: Ձեզ սպասվում է հաջողություն, հարկավոր է միայն մի փոքր ջանասեր լինել: Սպասվում են ճանապարհորդություններ, արկածներ, սեր, նպատակների իրականացում: Համարձակ եղեք, Վիշապի տարում ձեզ ոչինչ չի խանգարի` ձեզ առաջընթաց է սպասվում: Ամռանը  լիովին  տրվեք հանգստին` դրա իրավունքը դուք վաստակել եք, աստղերը խորհուրդ են  տալիս հանգիստն անցկացնել մտերիմ ընկերների ու ընտանիքի շրջապատում:  

ՋՐՀՈՍ – 20.01 – 19.02

Քարը  - ամետիստ, ցիրկոն, օպալ
Մետաղը - անագ
Բույսը – ձիթենի, նարգիզ, մանուշակ
Գույնը – ուլտրամանուշակագույն, փիրուզագույն
Կենդանին - արծիվ, սիրամարգ, մեղու
Թիվը – 1.4.11
Հաջող  օրերը – չորեքշաբթի, շաբաթ
Այս տարի որոշ իրադարձություններ կստիպեն ձեզ այլ հայացքով նայելու կյանքինԱռանձնակի ուշադրություն դարձրեք նոր ծանոթների հետ կնքվող գործարքներինորոնք ֆինանսական մեծ հաջողություն են խոստանում:Կլինեն վառ տպավորություններանմոռաց հանդիպումներԴուք այս տարի  հակառակ սեռի հիացմունքի առարկան եքօգտվեք այդ հնարավորությունից: Ձեր ներքին ձայնը կհուշի թե պրոբլեմներն ինչից կարող են ծագել , ուստիկկարողանաք շրջանցել որոշ դժվարին իրավիճակներ:

ՁԿՆԵՐ - 20.02 – 19.03

Քարը – մարգարիտ,լուսնաքար
Մետաղը – պլատին
Բույսը – կակաչ, միմոզա, հասմիկ
Գույնը - ալ կարմիր,կապույտ, պողպատագույն
Կենդանին – շուն,ձուկ,դելֆին
Թիվը – 7.9.12
Հաջող  օրերը - երկուշաբթի,հինգշաբթի,ուրբաթ
Աստղերը  հուշում են, որ Ձկները  պետք է հետևեն  իրենց  առողջությանը և ամեն ինչ չպետք է մոտ ընդունեն սրտին:Սպասվում է բավական հաջող տարի: Կարողացեք որսալ հարմար պահը և գործերի ընթացքն ուղղել ցանկալի կողմ: Սպասվում են ծախսեր` աշխատեք շատ չտարվել գնումներով: Որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մտերիմ անձնավորության հետ:Ընդհանուր  առմամբ տարին Ձկների համար կլինի փոփոխական` կլինեն և մակընթացություններ, և տեղատվություններ:

ԽՈՅ - 21.03 – 20.04

Խոյ  - 20.03 – 19.04
Քարը  - ակվամարին,ադամանդ,սուտակ
Մետաղը - երկաթ
Բույսը – մեխակ,մանուշակ,ալոճենի
Գույնը – կարմիր,ոսկեգույն,նարնջագույն
Կենդանին – շուն,եղնիկ
Թիվը – 4.7.9.11
Հաջող  օրերը - երեքշաբթի,կիրակի
Վիշապը բավական հետաքրքիր ազդեցություն է թողնում Խոյերի վրա: Նրանք շատ հաստատակամ են տրամադրված և պատրաստ են նվաճել կարիերայի բարձունքները, ու նաև` կարգավորել անձնական կյանքը: Սակայն հիշեք չափազանց զբաղվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա:
Աստղերը հուշում են զգուշանալ մտերիմ մարդկանցից, որոնք կփորձեն  դավաճանել Ձեզ:
Ընդհանուր առմամբ, տարին Խոյերի համար կլինի խիստ ծանրաբեռնված, սակայն ֆինանսապես առատ տարի:

ՑՈՒԼ - 21.04 – 20.05

Քարը -  ագաթ,տոպազ,օպալ
Մետաղը – պղինձ
Բույսը – հովտաշուշան,յասաման,մանուշակ
Գույնը - դեղին,վառ երկնագույն,կիտրոնականաչավուն
Կենդանին – ցուլ, կով
Թիվը – 2.6
Հաջող օրերը - երկուշաբթի, ուրբաթ
Սպասվում են դրական փոփոխություններ անձնականկյանքում և աշխատանքում: Տարվա ընթացքում կգրանցվի եկամուտների բարձր մակարդակ: Աստղերը խորհուրդ են տալիս Վիշապի  տարում ձեռք բերել լրացուցիչ մասնագիտություն: Այն ապագայում պետք կգա: Ցուլերը  լուրջ ուշադրություն պետք է դարձնեն առողջությանը, ավելի շատ զբաղվեք սպորտով,զբոսնեք և պահպանեք ճիշտ սննդակարգ: Դուք կօգտագործեք ցանկացած առիթ` կյանքն էլ ավելի վառ ու հետաքրքիր դարձնելու համար: Ընդհանուր առմամբ Վիշապի  տարին Ցուլերի  համար բավականին արդյունավետ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿ – 21.05 – 21.06

Քարը - ագաթ,լեռնային հախճապակի
Մետաղը - արծաթ,տարբեր համաձուլվածքներ
Բույսը – կաղնի, ընկուզենի
Գույնը – վառ կարմիր,մանուշակագույն
Կենդանին – նապաստակ,թութակ
Թիվը – 3.5.12.15
Հաջող օրերը -  չորեքշաբթի,կիրակի
Վիշապի տարում աշխատավայրում առանձնակի փոփոխություններ չեն սպաս­վում։ Առավել կարևոր իրադարձությունները տեղի կունենան անձնական կյանքում։ Դուք  կնախագծեք ու համարձակորեն կյանքի կկոչեք նոր բիզնես ծրագրեր: Արդյունքում` Դուք մեծ հարգանք ու հեղինակություն կվայելեք Ձեր շրջապատում, ձեռք կբերեք նոր գործընկերներ, որոնք կառաջարկեն Ձեզ էլ ավելի եկամտաբեր աշխատանք:Վիշապի տարին կանցնի հաշտ ու խախանդ:

ԽԵՑԳԵՏԻՆ - 22.06 – 21.07

Քարը - զմրուխտ, ռուբին, լուսնաքար
Մետաղը - արծաթ
Բույսը – լոտոս,նշենի,հասմիկ,ջրաշուշան
Գույնը – սպիտակ,երկնագույն,արծաթագույն
Կենդանին – կատու,կրիա
Թիվը – 1.2.5.8
Հաջող  օրերը - երկուշաբթի, հինգշաբթի
Եթե դուք ձեզ ռիսկային և հաջողակ մարդ եք համարում, ապա այս Վիշապի տարին ձերն է։ Չէ՛ որ հաջողության է հասնում նա, ով չի ընկրկում դժվարություններից և ոչ ստանդարտ հարցերի լուծումներից։ Ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ, անսպասելի եկամուտներ։ Եթե կարողանաք այս բոլորը հասցնել, ապա ամեն ինչ գերազանց կլինի։ Տարվա սկիզբը հարմար է ինչպես բիզնեսի ու կարիերայի, այնպես էլ՝ հանգստի և ճանապարհորդության առումով։ Հատկապես ուշադրություն դարձրեք հանգստին, չէ՛ որ վերջին շրջանում գերհոգնած եք և ձեր մարմինը հանգստի կարիք է զգում։ Սեկ խորհուրդ ևս. ավելորդ տհաճությունների մեջ չընկնելու համար՝ մի խառնվեք ուրիշի գործերին։

ԱՌՅՈՒԾ – 22.07 – 23.08

Քարը - ալմաստ,տոպազ,օնիքս,ռուբին
Մետաղը – ոսկի
Բույսը - գլադիոլուս, քրիզանթեմ, արևածաղիկ
Գույնը – ոսկեգույն,վառ դեղին,ծիրանագույն
Կենդանին - առյուծ,կարապ
Թիվը – 1.5.9.11
Հաջող  օրերը – կիրակի
Ձեզ սպասում է հետաքրքիր հանդիպումներով լի տարի։ Անձանական կյանքում կլինեն մեծ փոփոխություններ: Վիշապի տարին Ձեզ կբերի առատություն և հաջողություն: Ուղղակի Ձեր որոշումներն ու նպատակները մի հայտնեք ոչ ոքի և հաջողությունը անպայման կայցելի Ձեզ: Տարվա երկրորդ կեսին զբաղվեք առողջական խնդիրներով: Ձեր ներքին ձայնը կհուշի թե պրոբլեմներն ինչից կարող են ծագելուստի կկարողանաք շրջանցել որոշդժվարին իրավիճակներ:

ԿՈՒՅՍ - 24.08 – 23.09

Քարը  - մալախիտ, նեֆրիտ, մարմար
Մետաղը – պղինձ, անագ
Բույսը – նարգիզ, կակաչ
Գույնը – սպիտակ, կանաչ,երկնագույն
Կենդանին – կզաքիս, ավանակ, չղջիկ
Թիվը – 5.6.12.20
Հաջող  օրերը  - չորեքշաբթի
Կույսերի համար սկսվել է կյանքի տոնը։ Վիշապի տարին ձերն է, վայելեք այն և աշխատեք հնարավորինս շատ օգուտ քաղել ընձեռած հնարավորությունից։ Տարվա սկիզբը կարևոր ժամանակաշրջան է ապագայի հիմքը դնելու համար։ Ամբողջ տարին Կույսերը պետք է աշխատեն միայնակ չսպասելով որևէ աջակցության։ Կօգնեն միայն սեփական աշխատասիրությունն ու համառությունը։ Ձեր հետաքրքրությունները չեն սահմանափակվի միայն աշխատանքով, կուզենաք ստանալ նոր տպավորություններ։ Տարին բարենպաստ  է առողջության ամրապնդման համար։

ԿՇԵՌՔ 24.09 – 23.10

Քարը  ալեքսանդրիա, բյուրեղապակի
Մետաղը  -  բրոնզ
Բույսը  -  վարդ, քրիզանթեմ
Գույնը – կանաչ,ծովային  ալիքի գույն
Կենդանին - ակվարիումային  ձկներ, շուն,կատու
Թիվը – 2.6.7.8.9.15
Հաջող  օրերը – ուրբաթ, շաբաթ
Այս տարի  կլինի ավելի հաջող, քան նախորդները։ Ձեզ կարելի կլինի համեմատել դրամ հատող մեքենայի հետ, քանի որ դուք շատ հեշտությամբ կհարստանաք: Եկամտի մեծացման հետ կաճեն նաև ծախսերը: Սակայն, աշխատեք փողերր զուր չծախսել, այլ՛ ներդրեք նոր գործերի մեջ։ Դուք բավականին մոտ եք ձեր նպատակի իրականացմանը, այնպես որ, շատ կարևոր է համբերությունն ու ինքնատիրապետումը։ Ոչ մի պարագայում մի շտապեք։ Ատեղծագործողները  կցանկանան իրագործել նոր նախագծեր։ Ամառը կլինի հետաքրքիր։ 


ԿԱՐԻՃ 24.10 – 22.11

Քարը – տոպազ,ռուբին,ակվամարին
Մետաղը - երկաթ,պողպատ
Բույսը – քրիզանթեմ,մեխակ,վարդակակաչ
Կենդանին - գայլ,կարիճ
Թիվը – 4.5.8.9.10
Հաջող  օրերը - երեքշաբթի
Ձեր կյանքում քաոսային իրավիճակ է տիրում: Սակայն, չարժե, որ  Վիշապի տարում գործնական քայլերի դիմեք: Ամենաճիշտ տարբերակը  սպասելն է:Տարվա երկրորդ կեսին այնպիսի փոփոխություններ են սպասվում, որոնց դրական ազդեցությունը շատ կարճ ժամանակահատվածում շոշոփելիորեն կզգաք: Մեծ ոգևորություն կապրեք:Ոչ մի դեպքում չընկնեք ուրիշների ազդեցության տակ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11 – 21.12

Քարը - փիրուզ, տոպազ,օպալ
Մետաղը – ցինկ,անագ
Բույսը - արմավենի,նարցիս,մեխակ
Գույնը – կապույտ, երկնագույն, ալ կարմիր
Կենդանին – կով,ձի, շուն
Թիվը – 3.4.9
Հաջող  օրերը  - հիգշաբթի
Առջևում բավականին հագեցած տարի է։ Մի կողմից ձեզ կուղեկցի հաջողությունը, մյուս կողմից՛ ստիպված կլինեք շատ աշխատել։ Համարձակորեն կարող եք ձեռնարկել ամենակարևոր միջոցառումները՛ ինչպես գործնական ոլորտում, այնպես էլ անձնական հարցերում։ Կծագեն հարցեր, որոնց լուծման համար հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա։ Վիշապի տարին Ձեզ համար կլինի կայուն ու գործնական: Ամռանը զբաղվեք առողջական խնդիրներով: 


 
Toggle Footer