Смотрите также
Загрузка...

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԵՒ ԵՐԱԺԻՇՏ: 2-Ը 1-ՈՒ

21:59




Երբևէ մտածել եք, որ հնարավոր է ճանապարհներն ախագծելով երաժշտություն ստեղծել: Եթե ոչ, ապա ասեմ որ դա հնարավոր է անել, ի շնորհիվ մի շատ հետաքրքիր կայքի:

Իմաստը կայանում է նրանում, որ դուք պետք է ճանապարհներ ստեղծեք , որի  կողքին տեղադրեք տարբեր տոնայնությունների համապատասխանող առարկաներ (Ծառ, ծաղիկ. լուսացույց, տուն): Եվ երբ մեքենան անցնի այդ առարկաների կողքով, կլսվի համապատասխան նոտան: Դուք կունենաք 3 ավտոմեքենա և առարկաների անթիվ պաշար:
Եվ որպեսզի շատ ժամանակ չծախսեք կայքի հնարավորությունները ուսումնասիրելու համար, կներկայացնեմ նրա հիմնական հատկությունները.
1.Որպեսզի առարկան համապատսխանի որևէ նոտայի (կամ ձայնի), պարզապես սեղմեք նրա վրա և կհայտնվի այսպիսի պատուհան:


1.Առարկայի ձայները
2.Հնչողության բարձրությունը
3.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ
4.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ, սակայն ուշացած
5.Նոտան (ձայնը) հնչում է երկու անգամ
6.Պատճենում է նոտան (ձայնը), որից հետո հնարավոր է միանգամից մեծ քանակությամբ նույն հնչողությամբ առարկայից դնել դնել
7.Ջնջում է առարկան:
2.Բացի այդ, եթե դուք իմանում եք նոտաների դասավորությունը դաշնամուրի վրա, ապա կորող եք հենց կոնկրետ նոտաները դնել: Այս հատկությունը գործում է միայն ծառերի և ծաղիկների համար: Այն միացնելու համար հետևեք նկարում պատկերված քայլերին:

 
Toggle Footer