Skype ծրագիրը, որը թույլ է տալիս ինտերնետի միջոցով անվճար զանգեր իրականացնել ամբողջ աշխարհով մեկ, նոր ծառայություն է թողարկել հատուկ ուսուցիչների համար։ Ինչպես հայտնում է Mashable հանդեսը, ընկերության հետազոտողները վաղուց էին որոշել նմանատիպ մի ծրագիր թողարկել, որը կօգներ Skype-ի միջոցով դասավանդողներին եւ սովորողներին։
Նոր ծառայությունը, որը ստացել է Skype in the Classroom անվանումը (Skype-ը դասասենյակում), ուսուցիչներին հնարավորություն է տալիս ստեղծել անձնական փրոֆայլներ, որտեղ ներկայացված կլինեն իրենց բոլոր պայմանները։ Ուսուցիչների փրոֆայլներից կստեղծվի ամբողջական համակարգ-տեղեկատու, որը վերջիններիս կբաժանի ըստ իրենց ոլորտների, աշխարհագրական դիրքի, տարիքի եւ այլն։
Ինչպես նշում են ընկերությունում, նախագիծն իրականացվել է մի խումբ ուսուցիչների հետ համատեղ, ովքեր արդեն օգտագործում են Skype-ն իրենց աշխատանքում։