Նոր 2012թ-ից Вконтакте-ի որոշ օգտագործողներ հնարավորություն են ստացել տեստավորել նոր տեսազանգերի ծառայության ալֆա տարբերակը:
Տեսազանգերը հասանելի են օգտագործողների առաջին միլիոնին: Բոլոր նրանք ում ID-ն փոքր է 1 մլն-ից կարող են տեստավորել նոր ծառայությունը: Եվս մեկ նրբություն՝ առաջին մեկ միլիոնի մեջ պետք է լինի ոչ միայն զանգողը, այլ նաև զանգվողը: Այժմ տեսազանգերի ծառայույունը աշխատում է շատ վատ՝ այն նորմալ աշխատում է 2-3 վայրկյան, որից հետո «կախվում» է:
Հիշեցնենք, որ VKontakte սոցցանցի օգտագործողների թիվը արդեն անցել է 100մլն-ը: