Смотрите также
Загрузка...

Հետաքրքրիր Սեռական նյութեր

18:42

Անգամ,եթե կինը վարակված է ՄԻԱՎ-ով,նրա հեշտոցային հեղուկը պարունակում է վիրուսային շատ քիչ քանակություն:Այնպես որ,կնոջ սեռական օրգանները լիզելուց ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը շատ քիչ է:Բայց,եթե կինը դաշտանային շրջանում է,ապա բերանային սեքսը ավելի վտանգավոր է,որովհետև նրա դաշտանային արյան հետ շփումը կարող է փոխանցել  ՄԻԱՎ-ը:Մենք խորհուրդ չենք տալիս բերանային հարաբերություն ունենալ կնոջ հետ նրա դաշտանային ցիկլերից անմիջապես առաջ,ընթացքում և անմիջապես հետո:Հերպեսը նույնպես կարող է փոխանցվել բերանային սեքսի միջոցով:Հատկապես,եթե կինը հեշտոցի կամ բերանի շուրջ ունի բշտիկներ,վերքեր կամ կեղևանք,ապա պետք է խուսափել նրա հետ կունիլինգուսով զբաղվելուց:Եթե ցանկանում ես լիովին ապահով լինել,պե'տք է օգտագործես<<ատամնային անձեռոցիկ>>:Այն պատրաստված է լատեքսի փոքրիկ շերտից որը պահվում է հեշտոցի շուրթերի վրա` բերանային սեքսի ժամանակ:Այն ստեղծում է պատնեշ, որը կարող է օգնել նվազեցնելու վարակման ռիսկը:
 
Toggle Footer