Կնոջ
մաքուր մարմնի բնական բույրը նրա սեքսուալության ամենամեծ զենքերից մեկն
է` գեղեցկությունից հետո: Չնայած, կան մարդիկ, որոնք կնոջ բնական բույրը
համարում են ավելի կարևոր, քան գեղեցկությունը: Բոլոր կանայք ունեն մարմնի
հոտ: Այն բուրում է մազերից, մաշկից, թևատակերից, սեռական օրգանից,
կրծքերից և հագուստից: Չկա աշխարհում երկու կին, որոնց մարմնի բույրը լինի
նույնը: Ամենքը ունի իր սպեցիֆիկ հոտը: Տղամարդիկ նույնպես ունեն բնական
մարմնի հոտ, որը կանայք անպայման զգում են: Սակայն եթե տղամարդը այս կամ
այն կնոջ բույրից կարող է խելքահան լինել, ապա կանայք` որպես կանոն,
նկատում են միայն մի բան, տվյալ տղամարդուց բուրում է լավ, թե վատ: Վատը
նշանակում է ոչ այնքան տհաճ, որքան ոչ գրգռիչ: Հաճախ է պատահում` որ կանայք
կարողանում են տարբերել տղամարդկան իրենց լրացուցիչ բույրերով, օրինակ
ծխախոտի բույրով: Քանի որ անհատական կնոջ բույրը սեքսի ժամանակ ունի
կարևոր նշանակություն, ապա նա պետք է հոգ տանի այն մասին, որ բույրը լինի
հաճելի և օգտվի դրանից, երբ փորձում է գրգռել տղամարդուն: Բույրը կարևոր
զենք է, քանզի ոչինչ այնքան լավ չի զինաթափում տղամարդուն քան բույրը:
Նույնիսկ այս ամենը կարող է տեղի ունենալ ենթագիտակցական մակարդակում և
տղամարդու մտքով չի էլ անցնի, որ նա թակարդը է ընկել: Փորձառու տղամարդիկ,
եթե հոտերի հանդեպ շատ զգայուն են և լավ են ճանաչում զուգընկերուհուն, ապա
կարող են տարբերել, թե երբ է կինը գրգռված: |