Смотрите также
Загрузка...

Orange -ի Կարգավորումներ

18:11


mms, wap, orange world, TV կարգավորումներ
Նոր հեռախոս ու նոր համար ձեռք բերելուց հետո առաջինը, որ փորձում ենք անել` զանգելն է ու sms գրելը: Այս գործողություններն առանց ավելորդ կարգավորումների միանգամից կարող ենք անել: Մինչդեռ mms ուղարկելու կամ հեռախոսով ինտերնետ մուտք ունենալու համար մեզ հարկավոր են նոր հավելյալ կարգավորումներ:

Վահե Բաբայան, Orange-ի բաժանորդների սպասարկման տեխնիկական աջակցության թիմի ղեկավար-գոյություն ունի բաժանորդների սպասարկման կենտրոն, 555 համարը, որին զանգահարելով ավտոմատ, ձայնային մենյուի օգնությամբ, կարող ես քայլ առ քայլ լսել, թե ինչ է պետք անել: Դրանից հետո ձեռքով անում ես կարգավորումները:
Բաժանորդների սպասարկման կենտրոն զանգելը ոչ ալարկոտների համար է, կա նաեւ ավելի հեշտ ու օնլայն տարբերակ: Սրա համար անհրաժեշտ է միայն համակարգիչ ու ինտերնետ:
Վահե Բաբայան, Orange-ի բաժանորդների սպասարկման տեխնիկական աջակցության թիմի ղեկավար-orangearmenia.am կայքում, առաջին էջում հեռախոսների կարգավորում բաժին կա, լրացնում ենք մեր հեռախոսահամարը, ցույց է տալիս հեռախոսի մոդելը, հարցնում է, արդյո՞ք, դա մեր հեռախոսն է: Բերում է տարբերակներ, որոնք եք ուզում կարգավորել` mms, ինտերնետ, wap, orange world, TV, կարող ենք միանգամից բոլորը նշել, սեղմում ենք հաջորդ եւ ուղարկել:
Կարճ ժամանակ անց արդեն ոչ թե համակարգչին, այլեւ հեռախոսին կգա կարճ հաղորդագրություն, որը պարզապես պետք է սեյվ անել` պահպանել: Համակարգչից ու ինտերենտից խուսափողների համար կա մեկ այլ տարբերակ:
Վահե Բաբայան, Orange-ի բաժանորդների սպասարկման տեխնիկական աջակցության թիմի ղեկավար-կարող եք նաեւ 0101 կարճ համարին ուղարկել դատարկ հաղորդագրություն, որն անվճար է,համաձայն նույն սկզբունքին, կարգավորումները գալիս են, թե ինչ է պետք անել:
Ավելի քան 4 հազար հեռախոսային մոդելների համար mms, ինտերնետ, wap, orange world, TV կարգավորումներ անելու արագ ու հարմար տարբերակն ընտրում եք հենց դուք.
1. Զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն` 555 համարին
2. Այցելել orangearmenia.am կայք, հեռախոսների կարգավորում բաժին, հավաքել հեռախոսահամարը, ընտրել կարգավորման տեսակը եւ հաստատել: SMS-ը մի քանի րոպեից կտեղեկացնի կարգավորումների մասին:
3. 0101 կարճ համարին ուղարկել դատարկ հաղորդագրություն, որից հետո կգան կարգավորումների հրահանգները:

 
Toggle Footer