Смотрите также
Загрузка...

SkՀԱՅpе. Ինչ են անում հայերը Skype-ով

21:50


  1. Մենակ հայ կանայք ու աղջիկներն են, որ հանկարծ նոր շորեր առած լինեն, սկայպով խոսելիս բերում են, ցույց են տալիս, մեկմեկ նույնիսկ հագնում են, որ տեսնեն սազում է թե չէ :Ճ
  2. Բացի հագուստ ցույց տալուց հայերն ուրիշ սովորություն էլ ունեն. ասենք նոր տուն են տեղափոխվել, կամեռան առնում, ամբողջ տունը ցույց են տալիս, ու նույնիսկ կարող է հայաթն ու գառաժն էլ ցույց տան..
  3. Մենակ հայերի մոտ է, որ սկայպով խոսելիս մեկն ասում է. -Լսում ես? , մյուսը պատասխանում է. -ՉԷ չեմ լսում.. :ԴԴԴ
  4. Մենակ հայերի սկայպի ընկերների ցուցակի մեջ է, որ կարող է նայես ու ոչ մի ծանոթ անուն չտեսնես, որովհետև սաղ իրենց հարևանների կոմպերով են մտնում: Ասենք կարող է զանգ գալ BestValod89-ից, բայց հարցնես, ասեն` էդ Ժանետ մորքուրն է զանգում :ՃՃ
  5. Մենակ հայ աղջիկներն են, որ կարող են սկայպով զանգելուց առաջ նախօրոք գնալ սիրունանալ:
  6. Մենակ հայերն են, որ սկայպով խոսելիս կարող են ասել. -հլը ՏՈՒՐ մի քիչ էլ մամայիդ/ասենք/ հետ խոսամ :ՃՃՃ
  7. Մենակ հայերն են, որ ասում են. -գնացի խանութից սկայպ առա, կամ -մեր սկայպը լավն է..:ՃՃՃ թե այ մարդ, Բիլ Գեյտսը չեք, սկայպն առնում եք :Ճ ու մեկ է, իրանք ոչ էլ կսովորեն, որ սկայպը էդ կամեռան չէ..
  8. Մենակ հայերն են, որ ասում են. -Ընկերներիս մեջ մի հատ Echo / Sound Test Service կա, հեչ չգիտեմ ով է, որտեղից է հայտնվել…
  9. Մենակ հայերն են, որ ամեն անգամ կոմպը install անելուց հետո նոր սկայպ հաշիվ են բացում, հինը մի անգամ մտել, լոգին-պառոլը Запомнить արել ու մոռացել են :Ճ
  10. Ու մենակ հայերն են, որ ասում են -ադնակլասնիկով սկայպ էինք անում..
Էս ամեն ինչը եղած բաներ են, ժող, ու հաստատ հայերը ավելի հանճարեղ բաներ էլ արած կլինեն, ու եթե նման օրինակներ գիտեք, ավելացրեք քոմենթներում!
 
Toggle Footer