Այսօր` 30.11.2011թ ԹՈւՄՈ կենտրոնում տեղի ունեցավ TEDxTumanyanPark միջոցառումը, բայց մինչ TEDxTumanyanPark-ի մասին խոսելը ասեմ որ, եթե մարդիկ կան որ կարծում են TED-ը և TEDx-ը նույնն են, ապա շտապեմ տեղեկացնել որ նրանք սխալվում են:
TED(Technology Entertainment Design)-ը միջազգային կազմակերպություն է, որտեղ հավաքվում են կրեատիվ մտածելակերպով մարդիք և ներկայացնում են իրենց հետաքրքիր մտքերը:
TEDx-ը իրենից ներկայացնում է TED-ի մասնաճյուղ, որը հասանելի է դարձնում TED-ի նյութերը երիտասարդների:
TEDxTumanyanPark-ը TEDx-ի առաջին միջոցառումն էր Երևանում, մասնակցության հնարավորություն էին ստացել միայն ԹՈւՄՈյի 100 ուսանող: Ես նույնպես հնարավորություն ստացա մասնակցել միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին 5 տարբեր տեսահոլովակ, որոնք բոլորն էլ հետաքրքիր էին և ուսուցանող:

1.Պրանավ Միստրի՝ «Վեցերորդ զգայարան» տեխնոլոգիայի ապշեցնող պոտենցիալը
TEDIndia-ի ընթացքում Պրանավ Միստրին ցուցադրում է մի քանի գործիքներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կազմակերպել ֆիզիկական աշխարհի հաղորդակցումը թվայինի հետ, ապա ծանոթացնում է իր «Վեցերորդ զգայարան» (SixthSense) սարքի հետ և ցուցադրում է նոր, պատկերացումներից վեր, «թղթյա» դյուրակիր համակարգիչը: Բեմից պատասխանելով հարցերին՝ Միստրին խոստանում է, որ բաց կերպով (open-source) կտարածի տեխնոլոգիայի ծրագրային կոդը, որպեսզի այդ հնարավորությունները հասանելի դառնան բոլորի համար:

2.Ռեննի Գլիսոնը խոսում է հակասոցիալական հեռախոսային հնարքների մասին
Իր ծիծաղաշարժ (և իրականում կծող) 3-րոպեանոց ելույթում սոցիալական ցանցերի ստրատեգ Ռեննի Գլիսոնը վերլուծում է մեր «մշտապես օնլայն» հասարակական կյանքը, որտեղ այստեղ և հիմա տեղի ունեցող իրադարձությունները պակաս կարևոր են, քան այն, թե ինչ մենք դրա մասին կգրենք սոցիալական կայքերում:

3.Ադամ Սադովսկին նախագծում է մի վիրուսային երաժշտական տեսահոլովակ
OK Go երաժշտական խումբը մտահղացում ուներ իրենց հաջորդ երաժշտական տեսահոլովակի համար ստեղծել մի հսկա Ռուբ Գոլդբերգի (Rube Goldberg) մեխանիզմ և Ադամ Սադովսկու թիմին հանձնարարվել էր այն կառուցել: Նա պատմում է իրենց ջանքերի և նախագծման պատմությունը, որոնց շնորհիվ ստեղծվել է YouTube-ի սենսացիա դարձած լաբիրինթային ստեղծագործությունը:

4.Ռոն Գուտման. Ժպիտի թաքնված ուժը
Ռոն Գուտմանը, վերլուծելով ժպիտի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ, եկել է հետաքրքիր եզրահանգումների: Գիտե՞ք արդյոք, որ ձեր ժպիտը կարող է կանխորոշել ձեր կյանքի տևողությունը և որ հասարակ ժպիտը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր բարեկեցության վրա: Պատրաստվեք թուլացնել դեմքի որոշ մկաններ, մինչ կլսեք այս էվոլյուցիոն վարակիչ պահվածքի մասին:

5.Մարկո Թեմփեսթ. ճշմարտության և ստի կախարդանքը
iPod-ները օգտագործելով որպես կախարդական գործիքներ, Մարկո Թեմփեսթը մտորում է ճշմարտության և ստի, արվեստի և զգացմունքների մասին: