Ամուսնական առաջին գիշերվանից
առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն
զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը
բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում,http://armjamanc.ru
- կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման
ժամանակ գգվանքները յուրօրինակ "նարկոզ" են, և որքան արդյունավետ դրանք
լինեն, այնքան անցավ կանցնի "վիրահատությունը": Իսկ լավագույն նարկոզը,
իհարկե, կլինի օրգազմը: Զուգընկերուհուն դրան հասցնելու համար պետք է
ամենաանմիջական ուշադրությունը դարձնել նրա ծլիկին: Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը
զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից կթողնի հաճելի տպավորություն:
Մի խոսքով` խրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղին`
ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները՝ նրան հնարավոր ցավից
շեղելու նպատակով,
- հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար,
- դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից
հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա: Ներհրեք
առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ մի դեպքում` կտրուկ,
կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը՝ լայնորեն կողմ տարված: Եթե ոտքերը պարզված պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ,
- հենց որ զուգընկերը մտցնի առնանդամը, ցանկալի է մի
թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ
բան դուրս մղել: Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա սպազմը և
կթեթևացնի զուգընկերոջ վիճակը: Իսկ եթե զուգընկերն էլ սեքսուալ փորձ
չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը,
զուգընկերեւհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ
մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթև, մեղեդային երաժշտություն: Այս
ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ՝ մոռանալով վախի մասին,
- պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու ամուսնական առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում նրան սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով: Հետևաբար, կուսազրկումը պետք է կատարի միայն փորձառու ու, գլխավորը, ինքնավստահ տղամարդը,
- բարդ և խիստ պատասխանատու "առաքելությունը" կատարելուց հետո ցանկալի է
համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Այդ
պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու
հոգատարությունը: Իմաստուն քայլ է՝ նշանավոր իրադարձությունից անմիջապես
հետո անկողնում տոնական ընտրիք կազմակերպել:
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքնչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է:
|