Смотрите также
Загрузка...

Գաղտնագրի գաղտնիքը

00:39

Որպեսզի գաղտնաբառերը հակերների խաղալիք չդառնան, մասնագետներն ամեն տարի հրապարակում են ամենաանապահով գաղտնաբառերի ցանկը` առաջին հնգյակում մեկից մինչեւ հինգ թվերն են: Եւ, իհարկե, ծնողների, սիրելիների անունները: Նույնիսկ եթե ոչ ոք չիմանա փասվորդը, շատերի համար այն կոտրելը մի քանի րոպեի հարց է, եթե գաղտնագրի տերը չգիտի վիրտուալ գաղտնիության ամենապարզ կանոնները: Լուրջ կայքերը ու ծառայությունները երբեք թույլ չեն տա տասը նիշից պակաս թիվ ունեցող գաղտնագիր դնել: ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ մարդիկ հաճախ մեծ գաղտնաբառեր են ընտրում, ասենք Նար-Դոսի <Ես եւ Նա>-ի առաջին հինգ էջը, փոխարենը չեն ուշադրություն չեն դարձնում գրանցման փուլում տրվող հարցերին: Ամենատարածված օնլայն հանցագործությունը Հայաստանում հենց անձնական պրոֆայլը, էլեկտրոնային փոստը կոտրելն է: Բայց վիճակագրություն, թե ինչքան անձնական էջեր եւ փասվորդներ են կոտրվում, չկա: Ավելին. բողոքողներ էլ չկան: <Ապագա Թեքնոլոջիս> ընկերության վաճառքի պատասխանատու Հովհաննես Նազարյանը խորհուրդ է տալիս էլեկտրոնային փոստ ընտրելիս ուշադրություն դարձնել, արդյոք այն ունի անվտանգության սերտիֆիկատ: օրիանկ ՋԻմեյլն օգտագործում է <Ապագա Թեքնոլոջիս> ընկերության գործընկեր <Թոթ> ընկերության սերտիֆիկատը, որը համարվում է ամենապահովներից: Սամվել Մարտիրոսյանն էլ զգուշացնում է. երբ նամակ է գալիս, որում ասվում է, իբր տեխնիկական վերազինման պատճառով պետք է մուտքագրել գաղտնագիրը, հավատալ պետք չէ: Ոչ մի ծառայություն երբեք չի խնդրի իր հաճախորդի գաղտնագիրը: ՏՏ անվտանգության մասնագետը զգուշացնում է. պետք է հաճախ թարմացնել հակավիրուսային ծրագրերը եւ գրանցման ժամանակ պահանջվող հարցերին չտալ պատասխաներ, որոնք հեշտ է գտնել. ծնողների անունները, սիրելի ճաշատեսակը: Գաղտնագրերը պետք է կազմված լինեն ոչ միայն տառերով, այլեւ թվերով, նիշերով:
Գաղտնաբառը պետք է լինի`
  1. տասը նիշից ոչ պակաս
  2. բաղկացած լինի տառերից, նիշերից ու թվերից
  3. չգրել ծնողների, երեխաների անունները կամ ծննդյան տարեթվերը
  4. գրանցվելիս գաղտնաբառից բացի ուշադրություն դարձնել կողմնակի հարցերին` չգրել մոր օրիորդական ազգանունը կամ սիրելի ուտեստի անունը
  5. չհավատալ նամակներին, որոնք խնդրում են տեխնիկական վերազինման պատճառով նորից գրել գաղտնաբառըhttp://www.armjamanc.ru
  6. թարմացնել հակավիրուսային ծրագրերը
  7. Հաճախ փոխել գաղտնագիրը, բայց հիշել այն
 
Toggle Footer