Ես արդեն երեխա չեմ…
Շատ հաճախ երեխային շրջապատող մեծահասակները տարված լինելով, իրենց կողմից երեխային ներկայացվող պահանջներով և նրան վստահված պարտականություններով, իրենց ուշադրությունից դուրս են թողնում այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին երեխայի ձեռքբերումներն են: Այս հանգամանքը հատկապես արդիական է դառնում դեռահասության տարիքում:
Մեծահասակները հաճախ ջանք ու եռանդ չեն խնայում սովորեցնելու դեռահասին իր -ի արտահայտման հնարավոր , իրենց` մեծահասակների համար կարևորվող տարբեր դրսևորումներ, մինչդեռ դեռահասի ինքնադրսևորման իրական , դեռահասի համար ցանկալի ուղիները հաճախ մնում են ստվերում, մեծահասակների կողմից չհասկացված և չկարևորված: Դեռահասի համար չափազանց կարևոր է, որ իրեն շրջապատող և իր համար նշանակալի մեծահասակները հետաքրքրված լինեն իր ձեռքբերումներով, իր գործերով, կարևորեն դրանք ու խրախուսեն իր հետագա քայլերը, անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամություն դրսևորեն` չսահմանափակելով իր ինքնուրույնությունն ու որոշումներ ընդունելու ազատությունը: Դեռահասը լեցուն է էներգիայով, բայց շատ հաճախ նրա համար դժվար է ճիշտ օգտագործել այն, ու հենց այդ էներգիայի ճիշտ ուղղորդման հարցում է, որ պետք է աջակցեն նրան մեծահասակները: Սակայն կարևոր է, որ այդ ուղղորդումը կատարվի դեռահասի, այլ ոչ թե մեծահասակի հետաքրքրություններից դրդված և ոչ մի դեպքում չանտեսվի դեռահասի անհատականությունը:
Դեռահասն իր հետաքրքրությունների շրջանակն ունի և հաճախ նախընտրում է հասակակիցների շրջապատը: Դա բնական է և ամենևին չի նշանակում, որ նա մերժում է կամ անտեսում իր ընտանիքը: Տարիքային այս փուլում հասակակիցները նրա կյանքում շատ մեծ տեղ են գրավում և կարևոր է, որ դեռահասի ծնողները ոչ թե սկսեն նրա ընկերների հետ ու ամեն կերպ սահմանափակեն նրանց հետ դեռահասի շփումը, այլ հաղորդակցման ընդհանուր եզրեր գտնեն նաև դեռահասի ընկերների հետ, հստակ գիտակցելով, որ երեկվա երեխան այսօր արդեն այլ հետաքրքրություններ ու հավակնություններ ունի և անհնար է անընդհատ վերահսկել նրան:
Դեռահասի վստահությանն արժանանալու համար կարևոր է կատարել տրված խոստումները:Հակառակ դեպքում մենք ոչ միայն վատ օրինակ ենք ծառայում նրա համար, այլև կորցնում ենք դեռահասի հետ վստահելի հարաբերություններ ունենալու հնարավորությունը:Դեռահասի արժեքային համակարգի ձևավորման հարցում կարևոր նշանակություն ունի նաև ընտանիքում դեռահասին ներկայացվող պահանջների միասնականությունը:Դեռահասն ավելի շատ հակված է որոշ իրավունքների ձեռք բերմանը, քան թե կոնկրետ հարցերում պատասխանատվություն ստանձնելուն: Հաճախ, երբ դեռահասն զգում է, որ իրենից ակնկալիքները շատ են, գտնում է իրենմեծահասակի և թաքնվում նրա թիկունքում: Այդ իսկ պատճառով, դեռահասի կողմից հարաբերությունների նոր համակարգի և այդ հարաբերություններում իր դերի գիտակցման համար խիստ կարևոր է մեծահասակի կողմից ներկայացվող պահանջների փաստարկումը: Պահանջների ուղղակիորեն ներկայացումն ու պարտադրումը, որպես կանոն մերժվում են դեռահասի կողմից:Այնպես որ, հարգելի մեծահասակներ, եկեք փորձենք հնարավորինս ներդաշնակ դարձնել մեր հարաբերությունները և խուսափենք առանց այն էլ բարդ տարիքային փուլում արհեստական դժվարություններ ստեղծելուց, չէ որ դեռահասության տարիքում երեխան առավել քան երբևէ մեր աջակցության ու նրբանկատ վերաբերմունքի կարիքն ունի:

ՔՈՒՆ ԵՎ ԵՐԱԶՆԵՐ (Մաս II)
Արդյո՞ք մարդիկ մտածում են քնած ժամանակ:
-Ինչպես արդեն գիտենք, մարդու հոգեկան կյանքն ընթանում է մի շարք մակարդակներում` անգիտակցական, ենթագիտակցական և գիտակցական: Բացառություն չի կազմում նաև հոգեկան ամենաբարդ և մարդու կյանքում կարևորագույն դեր կատարող գործընթացներից մեկը` մտածողությունը: Այն կարող է ընթանալ և ամեն րոպե ընթանում է ոչ միայն գիտակցական, այլև ենթագիտակցական մակարդակներում: Քանի որ երազները ենթագիտակցական հոգեկան գործընթացներ են, և դրանցում մեծ դեր են խաղում նաև մտածական գործողությունները, ապա մենք կարող ենք խոսել երազային յուրահատուկ մտածողության մասին:
Ամենից առաջ պայմանավորվենք, որ, մտածողություն ասելով, հոգեբանը հասկանում է ներհոգեկան այնպիսի գործողություններ, որոնց նպատակը որոշակի խնդիրներ լուծելն է: Հոգեբանության բնագավառում կատարված հիմնարար հայտնագործություններից մեկն այն է, որ մարդու հոգեկանում ընթանում են նաև չգիտակցված հոգեկան գործողություններ, իսկ դրանց շարքում` ենթագիտակցական մտածողություն: Երբ մենք արթուն և գիտակցված վիճակում որևէ խնդիր ենք ձևակերպում և սկսում ենք վերլուծել նրա պայմանները, համադրել դրանք, վերհիշել անհրաժեշտ գիտելիքները կամ սովորել նորը` խնդրի լուծումը գտնելու նպատակով, ապա միշտ չէ, որ դա մեզ հաջողվում է միանգամից: Եթե խնդիրը բարդ է, ապա մենք ընդհատում ենք դրա լուծման ընթացքը, անցնում այլ գործերի, հանգսանում ենք, քնում, որոշ ժամանակ անց կրկին ձեռնամուխ լինում նրա վերլուծությանը: Պարզվում է, որ երբ խնդրի լուծման ուղղությամբ մեր մտածական աշխատանքը գիտակցորեն դադարեցնում ենք, ապա դա չի նշանակում, թե նրա լուծման գործընթացը լիովին դադարում է: Այն շարունակվում է և´ արթուն վիճակում, և´ քնած ժամանակ, սակայն ենթագիտակցորեն, առանց գիտակցական վերահսկողության: Ենթագիտակցական մտածողությունը, որը նույնպես իրագործվում է վերլուծության, համադրության, համեմատության և այլ մտածական գործողությունների օգնությամբ, լրացնում, առաջ է շարժում կատարված գիտակցական աշխատանքը: Եթե հիշում եք, Դ. Մենդելեևը քիմիական տարրերի պարբերական աղյուսակի վերջնական տարբերակը երազում էր տեսել:
Երազային մտածողությունը հիմնականում պատկերավոր է, բայց հանդիպում են նաև խոսքային և սիմվոլային մտածողության դեպքեր: Եթե, օրինակ, երազ տեսնողը պատմում է, թե ինչպես էր որևէ բան բացատրում երազի մեկ այլ գործող անձի, ապա իր երազային խոսքի վերարտադրությունը, որի մեջ կան դատողություններ և մտահանգումներ, վկայում է, որ նա երազում մտածել է: Լինում են երազներ, որոնցում մարդիկ մաթեմատիկական պարզ հաշվարկներ են կատարում, իսկ թվերի հետ կատարվող գորողությունները, ինչպես գիտենք, նույնպես մտածական գործընթացներ են: Ինչ վերաբերում է պատկերավոր մտածողությանը, ապա երազներում այն դրսևորվում է ամենատարբեր ձևերով: Այն, ինչի մասին ցերեկը մենք մտածում ենք խոսքի, վերացական հասկացությունների օգնությամբ, երազում կարող է ձևափոխվել մտապատկերների զուգորդությունների այնպիսի շղթաների, որոնք ունեն իրենց ուրույն տրամաբանությունը: Վերջինս նպատակահարմար է հոգետրամաբանություն անվանել: Արդյոք մարդիկ կարո՞ղ են ստեղծագործել երազներում: -Այո´, դա միանգամայն հնարավոր է, և կան համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ շատ երազներում կարող են նույնիսկ լուրջ նշանակություն ունեցող հայտնագործություններ կատարվել: Արդեն այն փաստը, որ քնած մարդը մտածում է, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նա այդ վիճակում կարող է նաև իմացական նոր արդյունքներ ստանալ, այսինքն` ստեղծագործել: Կան շատ հայտնի փաստեր, որոնցից մեկ-երկուսն այստեղ արժե հիշատակել: Քիմիկոս Կեկուլեն բենզոլի կառուցվածքային բանաձևի իր որոնած պատկերը տեսել է երազում, սեփական պոչը կծող օձի տեսքով, ապա արթնացել ու գրի է առել: Տվյալներ կան այն մասին, որ դանիացի ականավոր ֆիզիկոս Նիլս Բորը ատոմի մոլորակային մոդելը, մի փոքր այլ կերպ սիմվոլացված, տեսել է երազում, արթնացել ու կռահել է, թե ինչպես պետք է պատկերել ատոմի կառուցվածքը: Կան բավականին մեծաթիվ փաստեր երգահանների, բանաստեղծների ու գրողների կյանքից: Երազներում ստեղծագործելու հնարավորությունների մասին ճիշտ պատկերացում կազմելու համար պետք է նկատի ունենալ առնվազն հետևյալ երեք հանգամանքները, որոնք հիմնարար նշանակություն ունեն երազների և ենթագիտակցության հոգեբանության համար. ա)Մենք կարողանում ենք հիշել և վերարտադրել մեր երազների միայն չնչին մասը, հետևաբար բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ խնդիրների լուծման ստեղծագործական գործընթացներ երազներում անհամեմատ ավելի շատ են լինում, բայց դրանք մեր գիտակցության համար անհայտ են մնում, բ)Քնի օրթոդոքսալ փուլերը հագեցված են հիմնականում անպատկեր տրամաբանական մտածողությամբ, որի արդյունքները ևս անհայտ են մնում` բացի քնախոսության համեմատաբար հազվադեպ գրանցվող դեպքերից, գ)Երազները, ինչպես արդեն գիտենք նախորդ հարցերի պատասխաններից, շատ հաճախ իրենցից ներկայացնում են ամբողջական սյուժեներ, շատ նման են թատերական ներկայացումների, դրանք թատերգություններ են` գրված մեր ենթագիտակցական «ես»-ի կողմից: Քանի որ երազներ տեսնում են բոլորը, ապա միանգամայն հասկանալի է, որ արթուն վիճակում ստեղծագործական ընդունակություններից նույնիսկ միանգամայն զուրկ մարդիկ քնած ժամանակ` հատկապես քնի պարադոքսալ փուլերում, ինչ-որ չափով ստեղծագործում են: |
ժպտացեք
Մեր ազատության չափը կախված է նրանից, թե ինչքան հաճախ ենք մենք ժպտում: Ինչքան բացասական են մեր մտքեր այնքան լարված է մեր դեմքը: Երբ ամեն ինչի մասին լավ ենք մտածում դեմքը ակամայից լուսավոր է դառնում` թեթևանում և լույս հաղորդում: Ժպիտը հանգստացնում է դեմքի լարվածությունը և բարձրացնում տրամադրությունը: Եթե հաճախ ժպտաք կբարձրանա ձեր մտածողության մակարդակը:
Միշտ մտածեք, որ`.Ամեն առավոտ ձեզ սպասվում է նոր օր, որը երբեք չի եղել
.Ամեն առավոտ ձեզ սպասում է նոր կյանքը, որը երբեք չեք տեսել
.Ամեն առավոտ դուք լսելու եք նոր ձայներ, որոնք երբեք չեք լսել
Դու երբեք չեք իմացել այս հիանալի աշխարհի և նրա գաղտնիքների մասին, և ահա կբարձրանա ձեր տրամադրությունը:
ժպիտը դա կարևոր ազդանշան է, որն օգնում է ստեղծել և պահպանել լավ տրամադրությունը: Լավ տրամադրության համար լսեք ձեր սիրած երգերը : Փողոց դուրս գալուց առաջ նայեք ձեզ հայելու մեջ և ժպտացեք ինքներդ ձեզ:
Ժամանակ մի կորցրեք արթնացեք և ժպտացեք:
Թող նոր օրը ձեզ բերի ուրախություն և հաջողություն:
Ջան այսօր գտնվեց իմ գիրքը
Ջան այսօր գտնվեց իմ գիրքը ,