Սկզբում նշեմ, որ բոլոր ֆլեշների սկզբնական ֆայլային համակարգը FAT32-ն է և դրան համապատասխան Windows-ի միջոցով ֆորմատ կատարելու ժամանակ, այն առաջարկում է FAT կամ FAT32 ֆայլային համակարգերը, որոնք արգելափակված ֆլեշին ոչնչով չեն կարող օգնել: Տվյալ դեպքում մեզ մնում է փոխել ֆլեշի ֆայլային համակարգը (FAT կամ FAT32 ) մեկ այլ ֆայլային համակարգի (NTFS. իմ կարծիքով ամենահուսալի ֆայլային համակարգն է):
Տարբերակ առաջին.
Ֆլեշը միացնում ենք համակարգչին և կատարում եք հետևյալ քայլերը՝
Пуск –> Настройка –> Панель управления –> Система:

«Диспетчер устройств» պատուհանում բացում ենք «Дисковые устройства» բաժինը և ընտրում ենք համապատասխան ֆլեշը ու կատարում այս քայլերը՝ Свойства–> Политика –> Оптимальная производительность –>OK (windows xp-ի դեպքում՝ Оптимизировать для выполнения –> OK):
Այս քայլերը կատարելուց հետո արդեն կարող ենք կատարել ֆլեշի ֆորմատավորում NTFS ֆայլային համակարգով:
Տարբերակ երկրորդ.
Վերևում նշված տարբերակի առավել կարճ տարբերակն է, որը բացի նրանից, որ թույլ է տալիս փոխել ֆլեշի ֆայլային համակարգը, այլև պահպանում է ֆլեշում առկա նյութերը:


