Смотрите также
Загрузка...

11-ամյա վանաձորցի աղջնակը մազերով մեքենա է քաշում. Ֆոտո, Վիդեո

21:36


Վանաձորի կենտրոնական հրապարակում, այսօր` դեկտեմբերի 23-ին, 11-ամյա մի աղջնակ զարմացրել է բոլորին, մազերով քաշելով 1 տոննայից ավելին կշռող «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Հերոսուհին` Կարինե Սարգսյանը վանաձորցի է, զբաղվում է բռնցքամարտով, մոտ մեկ ամիս առաջ է որոշել մազերով մեքենա քաշել, սակայն այս կարողությունները նրա մոտ ի հայտ են եկել դեռ 5 տարեկանում:

Երբ աղջնակի հայրը մազերից բռնած փորձել է վեր բարձրացնել, հասկացել են, որ Կարինեն ոչ մի ցավ չի զգում, որոշ ժամանակ անց, ծնողներից թաքուն նա սկսել է նաև տարբեր տիպի մետաղյա առարկաներ մտցնել մարմնի մեջ, իսկ արդեն 10 տարեկանում, երբ սկսել է մազերով առարկաներ բարձրացնել, հորը` Վրեժ Սարգսյանին, խնդրել է, որ Վանաձորի կենտրոնական հրապարակում  մեքենա քաշի:
Փոքրիկ հերոսուհուն դիտելու համար հրապարակում բազմաթիվ անցորդներ էին հավաքվել, ինչպես նաև Լոռիի մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները:








 
Toggle Footer