
Google ընկերությունը YouTube պաշտոնական բլոգում հրապարակել է 2011թ. վիդեոհոստինգի վիճակագրությունը:
YouTube.com/Rewind էջում դուք կգտնեք ամենատարածված տեսագրություները եւ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ամբողջ աշխարհում, 2011թ.:
Ամենադիտվող տեսահոլովակների ցուցակը, գլխավորում է ամերիկյան երգչուհի Ռեբեկկա Բլեկը իր Friday տեսահոլովակով, չնայած գնահատումների կրիտիկական պատկերին. հոլովակը 83269 մարդ հավանել է եւ 320340 մարդ չի հավանել:
Երկրորդ տեղում է խոսացող սոված շան մասին հոլովակը, որտեղ հոլովակի տերը շանը պատմում է որ կերը կատվին է տվել. «օ, ոչ!» եւ «դու կատակ ես անում!» եւ այլ նման արտահայտություններ է ասում շունը: Այս հոլովակը դիտվել է 77 միլիոն անգամ:
Համաշխարհային ռեյտինգի 3 -րդ տեղում Jack Sparrow (feat. Michael Bolton), որը 61 միլիոն դիտում է հավաքել:
Տասնյակում տեղ են գտել նաեւ Զույգ եղբայրների զրույցը, Volkswagen -ի գովազդը եւ կատվի մասին հուզիչ տեսահոլովակը: Ահա լավագույն տեսահոլովակների տասնյակը /հղումները բացվում են հաջորդ պատուհանում/.
- Rebecca Black - Friday (OFFICIAL VIDEO)
- Ultimate Dog Tease
- Jack Sparrow (feat. Michael Bolton)
- Talking Twin Babies - PART 2 - OFFICIAL VIDEO
- Nyan Cat [original]
- Look At Me Now - Chris Brown ft. Lil Wayne, Busta Rhymes (Cover by @KarminMusic)
- The Creep (feat. Nicki Minaj & John Waters)
- Maria Aragon - Born This Way (Cover) by Lady Gaga
- The Force: Volkswagen Commercial
- Cat mom hugs baby kitten
Ամենահանրահայտ կանալ է ճանաչվել Machinima ստուդիայի հետեւյալկանալը:
Նորություններ անվանակարգում, լավագույն վիդեոն Russia Today կանալում տեղադրված մարտ ամսին Ճապոնիային մոտեցող ցունամիի տեսահոլովակն է /20 միլիոն դիտում/:
Ռուսական անվանակարգերից առաջին տեղում է.
Ռուսական տեսահոստինգի RuTube կայքում, ձայների բացարձակ մեծամասնությամբ, 2011թ. հաղթող է ճանաչվել 6 -ամյա Դիանա Կոզակևիչի ելույթի տեսագրությունը, որը կատարված է Ուկրաինայի տաղանդների շոուի հեռուստահաղորդումներից, դիտեցեք ներքեւում այդ նույն հոլովակը YouTubeփլեյերով.
Նաեւ կարող եք իմանալ, YouTube որ տեսահոլովակներն են ամենադիտվողները հետեւյալ անվանակարգերում. մոդա, գեղեցիկ,սպորտ, խաղեր, ճամփորդություն, ֆիտնես, սնունդ, գիտություն,մեխանիկա, ընտանիք, տնային կենդանիներ եւ ամուսնության առաջարկություն
Ամբողջ յութուբյան տեսահոլովակների դիտումների ռեյտինգների տեղեկությունները կարող եք իմանալ նաեւ YouTube Google պաշտոնական բլոգից,
ինչից եւ օգտվեցի այս գրառումը կազմելիս: