Բրիտանացի ատլետ Ջեյմս Էլինգտոնը փորձում է իրեն վաճառել, այլ խոսքերով՝ հովանավոր գտնել, ինտերնետի միջոցով: Մարզիկը չի կարողացել հովանավոր գտնել 2012 թ-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար և դիմել է այս քայլին:

Բանն այն է, որ Ջեյմս Էլինգտոնը մի քանի տարի շարունակ վնասվածք է ունեցել և չի մասնակցել որևէ լուրջ մրցույթի: Ինչի հետևանքով էլ հիմա նա չի կարողանում հովանավոր գտնել, ով կհոգա Օլիմպիադային մասնակցելու ծախսերը, չնայած որ հիմա նա բուժվել է և պատրաստ է մասնակցել Օլիմպիադային: Եվ հուսահատ Ջեյմսը որոշում է հովանավոր փնտրել ինտերնետում, ավոլի կոնկրետ eBay համակարգում աճուրդի հանել իր մասնակցությունը. նա, ով կհաղթի աճուրդում կհովանավորի 26-ամյա մարզիկին, իսկ վերջինս դրա փոխարեն բոլոր մարզումների, հարցազրույցների և մնացած միջոցառումների ժամանակ կկրի իր հովանավորի անունով կամ նրա բրենդի լոգոյով հագուստներ: Ջեյմս Էլինգտոնին պետք է մոտ 30 հազար ֆունտ ստերլինգ (մոտավորապես 35 հազար եվրո): eBay համակարգում աճուրդում հավաքված գումարը հասել է արդեն 31 հազար ֆունտի: Հիշեցնենք, որ աճուրդի ավարտին մնացել է ավելի քան 6 օր: