Смотрите также
Загрузка...

2012 թվականը սև, ջրային Վիշապի տարի

11:16


Արևելյան օրացույցի համաձայն 2012 թ.-ի տիրակալը սև, ջրային Վիշապն է: Առասպելական Վիշապի անունը Լուն է, տարերքը՝ ջուրը: Տարին գտնվում է Մերկուրիմոլորակի ազդեցության տակ:
Այս տարվա տիրակալը՝ Վիշապը, օժտված է ուժով, խելքով, էներգիայով, կամքով: Նա կարող է դառնալ բոլորին փրկող հերոս, և ամեն ինչ կործանող չարագործ միաժամանակ: Նա սիրում է խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, փորձել նրանց տարբեր դժվարին իրավիճակներում, խճճել նրանց, ստեղծել ինտրիգներ և այլն: Ալարկոտ, թույլ և առանց կամքի մարդիկ այս տարի դուրս կմնան Վիշապի ուշադրությունից՝ կմղվեն հետին պլան, և, մեղմ ասած, ոչնչի չեն հասնի ամբողջ տարվա ընթացքում: Իսկ ահա խիզախ, ուժեղ և նպատակասլաց մարդիկ կհայտնվեն Վիշապի ուշադրության կենտրոնում, կխաղան գլխավոր դերեր և կունենան տարվա տիրակալի հովանավորությունը: Նրանք կկրեն հաղթողի դափնին և 2012 թ-ին կստանան այն ամենը, ինչի համար պայքարել են: Տարվա տիրակալը առավել բարեհաճ կլինի տաղանդավոր, օրիգինալ, կրեատիվ մտածելակերպ ունեցող մարդկանց հանդեպ: Տարին լի կլինի բացահայտումներով:
Շատ կարևոր է 2012 թ. մուտք գործել հին տարում թողնելով բոլոր անվստահությունները, կիսատ մնացած գործերը, վախն ու թուլությունը: 2012 թ.-ի ընթացքում ուշադրություն դարձրեք և ձեռքից բաց մի թողեք Վիշապի պարգևած նվերները: Դրանք կարող են փոխել ձեր ամբողջ կյանքը: Դուք պետք է բաց լինեք փոփոխությունների համար և սպասեք «Նոր կյանքին»:
Կրակի տարերք – Կրակի տարերքի նշանները՝ ԽոյերըԱռյուծները ևԱղեղնավորները, համարվում են ամենաաշխույժ, շարժուն, ձեռնարկող նշանները: Այդ իսկ պատճառով, այս նշանները 2012 թ.-ի տիրակալ Վիշապից կստանան ապշեցուցիչ հնարավորություններ: Վիշապը նրանց կնվիրի հաջողություն, որը կուղեկցի ողջ տարվա ընթացքում: Այս տարի կրակի տարերքին պատկանող նշանները կկարողանան հասնել տեսականորեն այն ամենին,  ինչին ձգտում են: Նրանք կբարձրացնեն իրենց վարկանիշը շրջապատում՝ հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում, կհասնեն հաջողության աշխատանքում և կարիերայում, կունենան անձնական հաջողություններ: Սակայն 2012 թ.-ին նրանք չպետք է տարվեն ազարտային խաղերով և ազարտով առհասարակ: Վիշապը չի կարող հանդուրժել դա և կպատժի նրանց, զրկելով ամեն ինչից:
Ջրի տարերք – Ջրի տարերքի նշանները՝ ԿարիճներըՁկները և Խեցգետինները, նույնպես կարող են հույս դնել ջրային Վիշապի հովանավորության վրա: Ամեն դեպքում 2012 թ.-ը կլինի ֆինանսապես բարդ տարի: Բարդ և տհաճ իրավիճակներից խույս տալու համար ջրի տարերքի նշանները պետք է շարժվեն հետևյալ կարգախոսով՝ «Յոթ չափիր, մեկ կտրիր»: Ավելի ճիշտ է ևս մեկ անգամ ապահովագրվել ճակատագրի տհաճ անակնկալներից, քան ռիսկի դիմելով կորցնել ամեն ինչ: Այս տարի մոռացեք մեծ և հեշտ փողերի, ավանծյուրաների մասին. դուք կարող եք խրվել մեծ պարտքերի մեջ: Ֆինանսական խաղերի փոխարեն՝ ջրի տարերքին պատկանող նշանները պետք է չմոռանան մշակույթի մասին: Ավելի լավ է ամբողջ 2012 թ.-ը նվիրեն ինքնակատարելագործմանը: Փորձեք սովորել, կրթվել որքան հնարավոր է շատ: Բոլորի աչքում դուք խորհրդավոր տեսք կունենաք, ինչը ավելի ու ավելի կձգի մարդկանց դեպի ձեզ: Ողջ տարվա ընթացքում դուք կհանդիպեք ոչ սովորական իրավիճակների և մարդկանց, ովքեր, հնարավոր է, մեծ ազդեցություն ունենան ձեր կյանքում:
Օդի տարերք – Օդի տարերքի նշանները՝ ԿշեռքներըԵրկվորյակները ևՋրհոսները, չպետք է 2012թ.-ի տիրակալ Վիշապից սպասել մեծ հաջողություններ, բայց մեծ անհաջողություններ նույնպես չեն լինի: Մոռացեք 2012 թ.-ը ուրիշների հաշվին անցկացնելու մասին: Պետք է շատ աշխատեք: Այս տարի ոչ ոք չի լուծի ձեր խնդիրները ձեր փոխարեն. դուք պետք է վերցնեք ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա: Ոչ հարազատները, ոչ ընկերները չեն օգնի ձեզ ֆինանսական հարցերում: Ձեր թեթև և շփվող բնավորության պատճառով ամբողջ տարին ձեր շուրջը կհավաքվեն մարդիկ, ովքեր ցանկանում են լացել և բողոքել: Մի խուսափեք նրանց բողոքները լսելուց, այդպես դուք մեծահոգի և բարեսիրտ անձնավորության համբավ ձեռք կբերեք:
Հողի տարերք – Հողի տարերքի նշանները՝ ԱյծեղջյուրներըՑուլերը և Կույսերը, 2012 թ.-ի տիրակալից կստանան երկրորդական դերեր: Սակայն այդ երկրորդային դերերն էլ կպահանջեն մեծ ջանք և աշխատասիրություն: Առաջին գիծ կգան ընտանեկան խնդիրները, ստիպված կլինեք կենտրոնանալ պրոֆեսիոնալ ոլորտին պատկանող գործունեության վրա: Բացի դա, ձեզ սպասվում է բարեկամների հետ վեճեր և հաշտություններ: Չի բացառվում, որ այցելեք բժշկի, զբաղվեք երեխաների դաստիարակությամբ և ամբողջ աշխարհին ապացուցեք ձեր իրավացիությունը: Գլխապտույտ խառնաշփոթ կստեղծվի ձեր շուրջը, և բոլոր խնդիրները ստիպված կլինեք լուծել միանգամից: Անհրաժեշտություն կլինի հայտնվել երկու վայրում միաժամանակ: Իսկ ահա տարվա վերջում Վիշապից կստանաք փոքրիկ նվեր ժառանգության կամ կարիերայի վերելքի տեսքով:


 
Toggle Footer