Մենք արդեն տաս երրորդ`
ավարտական դասարանում էինք:Դասերը նոր էին սկսվել,դեռ սեպտեմբերի հինգն էր:Ոմանք դասասենյակում
նստած,ոմանք միջանցքում,սպասում էինքուշացող` կենսաբանության ուսուցչուհուն:Տասնհինգ րոպե արդեն դասերը սկսվել էին,բայց
նա դեռ չկար:Ես դասասենյակում էի այդ ժամանակ,երբ իրար խառնված,այն աշակերտները,ովքեր
որ միջանցքում էին,շտապում էին դասասենյակ:
-Երեխե~ք,երեխե~ք, Պողոսյանը եկավ,սուս մնացե’ք,արա’գ
նստեք տեղներդ:
Պողոսյանը մեր դպրոցի տնօրենն էր,նա շատ խիստ
մարդ էր,բոլորը վախենում էին նրանից,նույնիսկ ուսուցիչներն էին նրա ներկայությունից
ազդվում:
Մենք արագ տեղավորվում ենք,ով որտեղ հասցնում
է և տնօրենը ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:Նա բարևում է մեզ,մենք փոխադարձ
պատասխանում ենք նրա բարևին ու նա միանգամից տխուր տոնով հայտնում է:
-Սիրելի տաս երրորդցիներ,այսօր առավոտյան ժամը
ութին մոտ,մահացել է ձեր դասղեկը,մեր շատ սիրելի կենսաբանության ուսուցչուհի` տիկին
Ամիրյանը:Հետո նա զննողական հայացքով աչքի անցակցրեց աշակերտներին,ապա հարցրեց:
-Բոլորը տեղում ե՞ն:
-Այո,-պատասխանեցինք մենք:http://www.armjamanc.ru
-Դե ուրեմն քանի որ ուրիշ փոխարինող ուսուցիչ
չունենք,հանգիստ կնստեք դասարանում և չեք աղմկի,մինչև տեսնենք ինչ կլինի:Հետո նա հեռանում
է դասասենյակից:Մի քանի րոպե լռություն էր տիրում դասասենյակում,ապա սկսվում է արդեն
բանբասանքներն ու քննարկումները:Գրեթե բոլորը ուրախ էին այդ լուրի կապակցությամբ,քանի
որ բոլորը ատում էին նրան:i
Չնայած ես էլ մեկ-մեկ
պահեր էին լինում,որ եթե հնար լիներ կսպանեի նրան:Նրա հանդեպ այդ ատելությունը նրանից
էր,որ նա շատ խիստ էր և բոլորին ցածր էր գնահատում:Ինչ խոսք լավ մասնագետ էր,հազվադեպ
կհանդիպես այդպիսի մասնագետի և ափսոս էր կորցնել նման ուսուցչուհու:
Նրա հուղարկավորության արարողությունն էր,բոլորը`
աշակերտ,թե ուսուցիչ մասնակից էին արարողությանը:Տեր Հայրը աղոթում էր նրա հոգու հանգստի
համար,բոլորը լուռ էին,ես նույնպես:Նայում եմ տիկին Ամիրյանին,կարծես քնած լինի և ուր
որէ պիտի արթնանա:Մտքիս մեջ մտածում եմ:
-Ինչ հետաքրքիր ու դաժան է կյանքը,նա դեռ երկու
օր առաջ ողջ էր,դաս էր պատմում մեզ,հարցնում,զայրանում,որ չէինք սովորել,իսկ այսօր
արդեն չկա և մի քանի րոպե հետո նրան հանձնելու ենք հողին ու ամեն մեկս անցնում ենք
մեր գործերին,նորից շարունակվում է կյանքը:Հանկարծ նկատում եմ,որ մեր համադասարանցի
Աննան,որը ինձ էր սիրահարված,ուշադիր նայում էր աչքերիս:Նայում եմ նրան,բայց նա
հայացքը կարծես չէր ուզում ինձանից կտրել:Ես գլուխս կախում եմ նրանից հայացքս փաղցնելու
համար,ինձ թվում էր հիմա բոլորը կնկատեն,թե նա ինչպես է նայում ինձ:
Արարողությունը ավարտվում է,տիկին Ամիրյանին հողին
ենք հանձնում:Բոլորս հերթով ցավակցելով նրա հարազատներին հեռանում ենք:Ամեն մեկը ինչպես ասում էի գնում է իր գործին:Մի տեսակ
տխուր էի:Մենակ մտքերի մեջ ընկած քայլում էի:Հանկարծ զգում եմ,որ ինչ-որ մեկը ետևիցս
գալիս է,կարծես ինձ հետևելով:Շրջվում տեսնում
եմ Աննան է:Մի պահ կանգնում եմ,որ նա հասնի ինձ,ապա սկսում ենք արդեն միասին քայլել:Մի
քանի րոպե լուռ քայլելուց հետո Աննան խախտեց տաղտկալի լռությունը:
Սցենար վերջին զանգի համար |