-Տխու՞ր ես,-հարցրեց նա:
-Ինչի՞ց վերցրիր,-պատասխանեցի ես:
-Ուրախ էլ չես,-ասաց նա նայելով ինձ:
-Ուրախանալու առիթ չեմ տեսնում,-պատասխանելով
նրան նորից սկսեցինք լուռ քայլել:
-Տուն ե՞ս գնում,-հարցրի ես:
-Դե~, երևի,կամկածով պատասխանեց Աննան:
-Այսի՞նքն:
-Իսկ դու ու՞ր ես գնում,-հարցս անպատասխան
թողնելով հարցրեց նա:
-Իսկ ի՞նչ կապ ունի,թե ես որտեղ եմ գնում:
-Դե լավ ինչու՞ ես զայրանում վրաս:
-Ե՞րբ զայրացա,-փորձեցի քողարկել
զայրույթս:Նա ճիշտ էր ես այնպիսի տոնով ասացի,որ ցանկացած մեկն ել կզգար դա:
-Տուն եմ գնում,իսկ դու՞,-փորձեցի ավելի մեղմ
տոնով խոսել նրա հետ:
-Իսկ ես կուզեի,որ միասին մի տեղ
գնայինք,զրուցեինք,
սակայն մրութդ այնպես ես կախել,հետս էլ այնպես ես
խոսում,որ էլ չգիտեմ ինչ եմ անելու,կամ ուր եմ գնալու:
-Արի թողնենք մի ուրիշ անգամ լա՞վ,հիմա
տրամադրություն չունեմ ոչ մի բանի տեսնու՞մ ես նույնիսկ իրար էլ չենք հասկանում
հիմա:
-Ոչինչ կհասկանանք,ես չեմ նեղանում
քեզանից,-նա այնպես էր արտասանում բառերը,որ մի պահ խղճացի նրան,բայց նորից պնդեցի
իմ ասածը:
-Էլ չշարունակենք լա՞վ,ասացի ուրիշ
անգամ,կարծում եմ անիմաստ կլինի նորից կրկնելը:
-Լավ,-ճարը կտրած ասաց նա,-բայց խոստումդ
կկատարես:
-Եղավ,դե արի քեզ ճանապարհեմ գնա:Մի հիսուն
մետր քայլեցինք միասին մինչև հասանք կանգառ,նրան հրաժեշտ տվեցի:
-Դե վաղը դպրոցում կհանդիպենք,առայժմ:
-Չես ուզում նույնիսկ համբուրե՞լ ինձ,ասաց
նա:Ես գլուխս
մոտեցրի նրա գլխին,նա փորձեց համբուրել շուրթերս բայց ես շուրթերս փախցրի և
առաջացրի գլուխս դեպի նրա ձախ այտի կողմը,համբուրեցի նրա այտը,իսկ նա նույնպես
ստիպված համբուրեց իմ այտը:Մի խոսքով մի կերպ պրծնում եմ նրանից:Նա գեղեցիկ է,ինձ
այդպես սիրում է,ոչ մեկին ուշադրություն չի դարցնում,բայց չգիտեմ,թե ինչն է ինձ
նրանից վանում,ինչու չեմ կարողանում պատասխանել նրա զգացմունքներին:Աննային
ճանապարհելուց հետո միանգամից գնում եմ տուն:Տուն մտնելով մայրս սկում է հարցեր
տալ,թե ոնց անցավ արարողությունը:Սակայն ցանկություն չունեի խոսելու,նույնիսկ չճաշեցի,ախորժակ չունեի:Ես փակվում եմ սենյակումս վերցնում եմ
դասագրքերս փորձում եմ դասերս սովորել,մի քանի տող կարդում եմ սկսում եմ ընկնել
մտքերի մեջ,մեկ Աննային էմ հիշում մեկ տիկին Ամիրյանն էր գալիս աչքերիս առաջ:Հետո
գրքերը մի կողմ եմ նետում,պառկում եմ մահճակալիս,որպեսզի քնեմ մի քիչ գոնե ցրվելու
համար,սակայն դա էլ չի ստացվում:Առավոտյան հագնվում եմ,որպեսզի գնամ դպրոց,սակայն
ճանապարհին միտքս փոխում եմ,մտածելով,որ նորից պիտի հանդիպեմ Աննային,նորից պիտի
գլուխս տանի,ես էլ պիտի իզուր տեղը նեղացնեմ նրան,տրամադրություն էլ չունեմ
էլի:Որոշում եմ գնալ մոտակա դպրոցիկողքինգտնվող այգին:Ինձ համար քայլելով մինչև հասնում եմ այգին ժամը տասն է
դառնում:Հանկարծ հեռախոսս սկսում է զանգել:Ձեռքս տանում եմ հանում եմ այն գրպանիցս
և էկրանի վրա տեսնում եմ Աննայի հեռախոսի համարը:Մտքիս մեջ մտածում եմ,-էս ի±նչ
բան է դասի չեն,ու նույն րոպեին հիշում եմ,որ երկրորդ ժամը մեր մոտ
կենսաբանություն է,-տեսնելով Աննայի համարը անջատում եմ հեռախոսը հիմնական ու
նորից դնում եմ գրպանս:Դասաժամերն ավարտվում են:Ես վերադառնում եմ տուն:Մտնելով
տուն մայրս միանգամից զայրացած սկսում է հարցեր տալ:
-Որտեղի՞ց ես գալիս,-ես միանգամից գլխի եմ
ընկնում,որ նա տեղյակ է իմ դպրոց չգնալու մասին և անիմաստ կլիներ խաբելը,թե գնացել
եմ,նաև գլխի էի ընկնում,որ Աննան զանգած կլինի տուն և նա ասած կլինի այդ
մասին,քանի որ չէի պատասխանել նրա զանգին փորձել է ինձանից վրեժ լուծել:
-Մամ լավ էլի,տրամադրություն չունեմ,-փորձեցի
խուսափել պատասխանից,քայլեցի դեպի սենյակիս կողմը:
-Ուրեմն տրամադրությունո՞վ ես որոշում դպրոց գնա՞լ,թէ՞ չէ:Ես ոչինչ չեմ պատասխանում միանգամից
գնում եմ սենյակս,մտքումս կռվելով Աննայի հետ:Հաջորդ առավոտ կրկին պատրաստվում եմ
դպրոց գնալ,մայրս առավոտյան էլի սկսում է հետս կռվել,թե.
-Էլի գնում ես թրև գալու՞ և այդպիսի բաներ:
-Չէ մամ գնում եմ դըպ-րոց,-ու դուրս գալով
տնից գնում եմ ուղիղ դպրոց:Ճանապարհին անհամբեր սպասելով,թե երբ պիտի
հասնեմ,որպեսզի Աննային տեղը դնեմ:Հասնում եմ դպրոց,մտնում եմ դասասենյակ,դեռ մի
հինգ րոպե կար մինչ դասերի սկսվելը,միանգամից Աննային եմ փնտրում:Նա դասասենյակում
չեր,ուզում եմ դուրս գալ դասասենյակից և նա հայտնվում է առջևումս:
-Բարև…միանգամից բարևում է նա և էլի,ինչ որ
բան էր ուզում ասել,բայց չհասցրեց,քանի որ ես միանգամից հարձակվեցի նրա վրա:
-Մեկ րոպեով կարող ե՞նք առաննձնանալ,-հարցրի
ես,քանի որ նա մենակ չեր,նրա հետ մեր մյուս դասընկերուհին էր`Լուսինեն:
-Իհարկե,-պատասխանեց նա:
-Լուս ջան կներես,բան պիտի հարցնեմ էլի
Աննայից:
-Հարցրու Արամ ջան,-ժպտալով ասաց Լուսինեն ու
մեզ թողեց մենակ:
-Դե~,ի՞նչ պիտի հարցնես,-անհամբեր հարցրեց
Աննան:
-Դու
լավ գիտես:
-Նկատի ունես,թե ինչու՞ էի զանգում,հա՞:
-Էլ մի քեզ գցի չոլերը:
-Այդ դեպքում ի՞նչ նկատի ունես:
Արդեն նյարդայնանում էի:
-Ասում եմ դու լավ գիտես,թե ինչ նկատի
ունեմ,-զայրացած ձայնս արդեն բարձրացնելով ասացի ես:Այդ պահին հնչում է դասերը
սկսվելու զանգը:
-Սպասում եմ,շուտ արա պատասխանի:Մինչ ես
փորձում էի նրան համոզել,որպեսզի խոստովանի,հայոց լեզվի ուսուցչուհին եկավ:
-Անցե’ք դասարանները,չեք լսու՞մ զանգի ձայնը:
Մենք անցնում ենք դասարանները:Դասն
ավարտվելուց հետո դուրս ենք գալիս դասամիջոց:Ես որոշում եմ էլ չանրադառնալ այդ թեմային
և գլուխ չդնել Աննայի հետ:Ընկերոջս` Կարենի հետ դուրս եմ գալիս դասասենյակից և անմիջապես
ետևիցս լսում եմ Աննայի ձայնը:
-Արա~մ,սպասիրմի րոպե:
-Կար դու կամաց-կամաց գնա տեսնեմ ինչ է ասում:Կարենը
ընկնում է առաջ մեզ մենակ թողնելու համար,իսկ Աննան մոտենում է ինձ:
-Դե՞,լսում եմ,ի՞նչ ես ասում:
-Նախ արի տոնդ փոխիրլա՞վ:
-Ասելու ե±ս,թե՞ գնամ:
-Հա լավ,ինչու՞ ես իմ հանդեպ այդպես տրամադրված:
-Էլի՞ բան ունես ասելու,թե՞ վերջացրիր,-նա նայեց
աչքերիս մեջ մի քանի վայրկյան,ապա կտրուկ ու նեղացած տոնով ասաց:
-Գնա'…
Ես այդպես էլ անում եմ,նրան թողնում եմ այդտեղ
կանգնած ու առանց ոչ մի բան ասելու շրջվում գնում եմ:Կարենը ինձ էր սպասում մեզանից
միքիչ հեռու,քայլում եմ դեպի նրա մոտ և սկսում ենք քայլել արդեն միասին:
-Ի՞նչ էր ասում,-հարցրեց նա:
-Չգիտեմ:
-Բա ո՞վ գիտի:
-Ի՞նչ իմանամ,ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ասել:
-Ինչու՞ ես տանջում աղջկան,չե՞ս տեսնում,ինչպես
է քեզ սիրում,բա…
-Վերջ տու’ր,էլ այդ թեմայով չխոսես Կարեն,-ընդհատելովնրանասացիես:Նա միանգամից ձայնը կտրեց ու էլ չշարունակեց,քանի որ արդեն նյարդայնանում էի:Մի
քանի րոպե լուռ քայլելուց հետո Կարենը փորձեց թեման փոխել և ուրիշ հարց տալ:
-Բա երեկ ասում ես ինչու՞ դպրոց չէիր եկել:
-Դպրոցի տրամադրություն չունեի:
-Բա Ալլա մորաքույրն ինչու՞ էր որոշել երեկ դպրոց գալ,բան չասե՞ց,որ եկավ տուն:
-Մամաս դպրոց է՞ր եկել,-Կարենը մորաքույր էր ասում
մորս:
Ես միանգամից կանգ եմ առնում ու հիշում եմ խեղճ
Աննային,թե ինչպես էի մեղադրում նրան մի բանի մեջ,որի մասին նա նույնիսկ գաղափար էլ
չուներ:
-Ի՞նչ եղավ,-տեսնելով,թե ինչպես միանգամից կանգ
առա ու մտքերի մեջ ընկա,հարցրեց Կարենը,-Արա՞մ:
-Ես էլ խեղճ Աննային էի մեղադրում,մտածում էի,թե
նա է ասել մորս,որ դպրոց չեմ եկել:
անեկդոտներ վերջին զանգի մասին Anekkdotner varjin zangi hamar
անեկդոտներ վերջին զանգի մասին Anekkdotner varjin zangi hamar